Ամառային Ճամբար 2018
Մեկնարկեց հերթական «Երազ 2018» ամառային ճամբարը՝ նախատեսված շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար: Նորից՝ հրաշք բալիկներ, ուրախ, հագեցած ու օգտակար առօրյա: Շնորհակալություն Նովո Նորդիսկ ընկերությանը, Ամերիկայի Հայ Բժիշկների Միությանը, Բեյ շրջանի հայ բժիշկներին:Կրկին Արզնի թ.1 առողջարանում ենք՝ հրաշք բալիկների հետ ժամանակն արդյունավետ և օգտակար անցկացնելու համար: Շնորհակալություն «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի մասնագետներին՝ երեխաների հետ արդյունավետ աշխատելու համար: …