Ամառային Ճամբար 2018

Մեկնարկեց հերթական «Երազ 2018» ամառային ճամբարը՝ նախատեսված շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար: Նորից՝ հրաշք բալիկներ, ուրախ, հագեցած ու օգտակար առօրյա: Շնորհակալություն Նովո Նորդիսկ ընկերությանը, Ամերիկայի Հայ Բժիշկների Միությանը, Բեյ շրջանի հայ բժիշկներին:Կրկին Արզնի թ.1 առողջարանում ենք՝ հրաշք բալիկների հետ ժամանակն արդյունավետ և օգտակար անցկացնելու համար: Շնորհակալություն «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի մասնագետներին՝ երեխաների հետ արդյունավետ աշխատելու համար: Ի շնորհիվ հիմնադրամի կամավոր Լյուդմիլա Ավագյանի, երեխաները սովորեցին անգլերեն: Շնորհակալություն Բոֆթ Հայաստան ընկերությանը՝ երեխաներին մատուցած անակնկալի, պարգևած ժպիտների համար:Հոգեբանական դասընթաց, անգլերենի ուսուցում, դիաբետի դպրոց, ինտելեկտուալ և զվարճալի խաղեր, արտթերապիա, ավանդական «Մաֆիա», սպորտ և առողջ սնունդ. ահա այն ամենը, ինչ պետք է արդյունավետ ճամբարի համար:Արդյունավետ ճամբար՝ նոր ձեռքբերումներով, նոր բարեփոխումներով, նոր ընկերներով, նոր գիտելիքներով… Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ կայացավ այս հրաշք ծրագիրը: