Մենք միասնական ենք երեխաների իրավունքների պաշտպանության հարցում:

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ԱՆԺԵԼԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ,
ՀԻՄՆԱԴԻՐ

ՏԻԳՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ,
ՀԻՄՆԱԴԻՐ

ԱՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

HASMIK PetrosYAN

ՀԱՍՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հիմնադրամի տնօրեն

Angela Petrosyan

Անժելա Պետրոսյան

ՀԻՄՆԱԴԻՐ

Liana Hovsepyan

Լիանա Հովսեփյան

Ծրագրերի պատասխանատու

Մեր մոտեցումը

Հիմնադրամի մասին

«Երազ» բարեգործական հիմնադրամը ստեղծման առաջին իսկ օրվանից իրականացրել է «շաքարային դիաբետ ունեցող երեխաներին թեստ-երիզների տրամադրրում» ծրագիրը: Հիմնադրամի նախաձեռնությամբ 2012թ-ին ՀՀ Առողջապահության Նախարարությունը ստեղծեց աշխատանքային խումբ՝ Հայաստանում շաքարային դիաբետ ունեցող երեխաներին բժշկական օգնություն և սպասարկման ծրագիր ստեղծելու նպատակով: Այն հաստատվեց ՀՀ Առողջապահության Նախարարության նախարարի 1628-Ա որոշմամբ, համաձայն որի ՀՀ շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները ստանում են որակյալ ինսուլին, ինսուլինային անալոգներ, գլյուկոմետրի մեկական տուփ թեստ-երիզ:

Հիմնադրամն իրականացրել է նաև կրթական և տեղեկատվական մի շարք միջոցառումներ երեխաների և ծնողների տեղեկացվածության մակարդակի բարձրացման և հիվանդության մասին պատշաճ իրազեկման նպատակով։ Հիմնադրամն այս տարիների ընթացքում ունեցել է մոտ 500 շահառու, իրականցրել մի շարք նախագծեր և միջոցառումներ։

Իր ծրագրերի և նախաձեռնությունների շնորհիվ ոլորտում էական ու նշանակալի առաջընթաց ունենալուց հետո Հիմնադրամն այսօր արդեն փոխել է գործունեության ուղղությունը և որդեգրել սոցիալական ծրագրերով դրական փոփոխությունների հասնելու և համայնքների զարգացմանը նպաստող նախագծեր իրականացնելու քաղաքականությունը։

«Երազ» հիմնադրամի գործունեությունն այսուհետ ուղղված է առկա խնդիրների բացահայտմանն ու հասցեական այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն համայնքային համաչափ զարգացմանը, մարդկանց և հատկապես երեխաների կյանքի որակի բարելավմանը, բարեկեցությանն ու սոցիալական խնդիրների լուծմանը։

01.

— Առաքելություն

Մեր առաքելությունն է տեղային խնդիրների բացահայտման և դրանց հիման վրա մշակված թիրախային ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով նպաստել համայնքային զարգացմանը, համայնքների բնակիչների՝ հատկապես երեխաների սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց կյանքի որակի բարելավմանը։

02.

— Տեսլական

Մեր տեսլականն է ունենալ կայուն և համաչափ համայնքային զարգացում և այնպիսի միջավայր ու պայմաններ, որոնք կապահովեն մարդկանց, երեխաների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքը, ապրելու և արարելու հավասար ու առաջադեմ հնարավորությունները։

03.

— Պատմություն

«Երազ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2010թվականի ապրիլի 2-ին՝ բարելավելու Հայաստանում և Արցախում ապրող երեխաների կյանքի որակը։

Գործընկերներ