գործունեություն

Ամանոր 2017

Ահա և եկավ ամենախորհրդավոր և հրաշքներով լի տոնը։ Ամանորը հրաշալի տոն է: Տոն, որ իր հետ բերում է հեքիաթային զգացողություններ, մոռացնել է տալիս ամեն տհաճ հիշողություն և թույլ է տալիս կրկին երազել ու սիրել կյանքը։ Եվ հենց այդ երազանքի իրականցման համար «Երազ» հիմնադրամը իր փոքրիկ հրաշքների հետ այցելեց Ձմեռային այգի: Բալիկները եղան էլֆերի դպրոցում, հրաշագործ …

Ամանոր 2017 Read More »

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր 2017

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում կազմակերպեցինք «Մուրացան» հհ Էնդոկրինոլոգիական կլինիկայում «Հայաստանի մակական էնդոկրինոլոգների ասոցիացիայի», «Տակեդա» դեղագործական կազմակերպության և «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերության հետ: Խորին շնորհակալություն ​ Մկրտիչ Արզումանյանին միջոցառմանը հատուկ դրական լիցքեր և անկրկնելի տրամադրություն պարգևելու համար: Previous Next

Երեխաների Պաշտպանության օր 2016

«Երազ» հիմնադրամը Կոնվերս բանկի հետ համատեղ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների օրը տոն դարձրեց: Երեխաները ստացան նվերներ, դրական լիցքեր, ուրախ տրամադրություն: Previous Next

Երեխաների պաշտպանության միջազգային օր 2017

«Կոնվերսբանկ» ՓԲԸ շնորհավորեց «Մուրացան» հհ էնդոկրինոլոգիական կլինիկայում բուժում ստացող երեխաներին: Նվիրաբերեց նաև 250 տուփ թեստ-երիզ: Միջոցառումը իրականացավ Կոնվերս բանկի աջակցությամբ: Previous Next

Ամառային ճամբար

Ավարտվեց տարվա ամենապատասխանատու, ամենաարդյունավետ, ամենահուզառատ ճամբարը: Այս տարի շատ էին առաջնային երեխաները, բայց բավականին հեշտ ինտեգրվեցին, մտերմացան, նոր ընկերներ ու գիտելիքներ ձեռք բերեցին, դժվարությամբ իրար հրաժեշտ տվեցին՝ մոտ ապագայում հանդիպելու պայմանով: Մասնակից երեխաները ստեղծել են փակ շփման հարթակ, որտեղ ողջ օրը միասին են: Մասնակիցներից մեկն ասաց, որ երջանիկ է, որ դիաբետ ունի, այլապես ճամբար չէր …

Ամառային ճամբար Read More »

Առողջ հոգի և առողջ մարմին

Մեկնարկեց «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի հետ համատեղ ծրագիր՝ բարելավելու շաքարային դիաբետ ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը: Previous Next

Ամանոր 2017

Ահա և եկավ ամենախորհրդավոր և հրաշքներով լի տոնը։ Ամանորը հրաշալի տոն է: Տոն, որ իր հետ բերում է հեքիաթային զգացողություններ, մոռացնել է տալիս ամեն տհաճ հիշողություն և թույլ է տալիս կրկին երազել ու սիրել կյանքը։ Եվ հենց այդ երազանքի իրականցման համար «Երազ» հիմնադրամը իր փոքրիկ հրաշքների հետ այցելեց Ձմեռային այգի: Բալիկները եղան էլֆերի դպրոցում, հրաշագործ …

Ամանոր 2017 Read More »

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր 2016

«Երազ» բարեգործական հիմնադրամի և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նախաձեռնությաբ երեխաները հրաշալի օր անցկացրեցին նվիրված շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Նրանք երգեցին, պարեցին և ունեցան հատուկ հյուրեր, ովքեր նրանց փոխանցեցին լավ տրամադրություն: Previous Next

Ամառային ճամբար 2016

Ահա և ավարտվեց «Երազ 2016» ամառային ճամբարը։ Երեխաները վերադառնում են (չնայած չէին ուզում վերադառնալ ) դրական տպավորությունով, հանգստացած, կազդուրված, նոր գիտելիքներ և ընկերներ ձեռք բերած։ Նվերներ հանձնեց՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությանը: Previous Next Օր 1 Օր 2 Օր 3 Օր 4 Օր 5 Օր 6 Օր 7

Շաքարախտի համաշխարհային օր 2015

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ «Երազ» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում: Հայաստանի տարբեր մարզերից շաքարային դիաբետ ունեցող 70 երեխա մասնակցեցին միջոցառմանը: Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն Լուսինկա Դիզայն ստուդիոյին, «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, Էլի Լիլի Արմենիա ընկերությանը, Ջոյ Ջոյ ուրախ խմբին: Previous Next