Month: November 2014

Շաքարախտի միջազգային օր 2014

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպեցինք միջոցառում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մակական էնդոկրին դիսպանսերում: Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն «Մերի փուչիկներ» կազմակերպությանը, «Տակեդա Ավստրիա ԳՄԲՀ» կազմակերպությանը, Հայաստանում «Մեդա ֆարմասյուիթիքալզ սուիթզերլենդ» ներկայացուցչությանը, «Բեռլին-խեմի» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը: Շնորհակալություն Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնին և «Էդիտ-պրինտ» հրատարակչությանը համագործակցության համար: Previous Next

…երբ հիվանդանոցային սովորական օրը դառնում է տոն

Հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի նկարահանող խումբն անակնկալ մատուցեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերի հիվանդ երեխաներին` ուրախ և անհոգ պահեր պարգևելով: Շնորհակալություն «Մայրիկների ակումբ»-ին նման առողջապահական հարցերին, նման խոցելի խմբերի խնդիրներին անդրադառնալու և բարձրաձայնելու համար: Previous Next