Շաքարախտի համաշխարհային օր 2015

Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ «Երազ» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էր միջոցառում «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում: Հայաստանի տարբեր մարզերից շաքարային դիաբետ ունեցող 70 երեխա մասնակցեցին միջոցառմանը: Միջոցառման կայացման համար հատուկ շնորհակալություն Լուսինկա Դիզայն ստուդիոյին, «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, Էլի Լիլի Արմենիա ընկերությանը, Ջոյ Ջոյ ուրախ խմբին: