Հունիսի 1-ին «Երազ» ԲՀ և «Մուրացան» հիվանդանոցային համալիրը երեխաների համար տոն կազմակերպեցին հիվանդանոցի բակում: Շաքարային դիաբետ ունեցող երեխաները հիվանդանոցում ստացան նվերներ «Մեգա Թոյս» ընկերության կողմից և Անդրե Սիմոնյանի աջակցությամբ տոնը շարունակեցին երեխաների կողմից շատ սիրված երգչուհի Թալինի համերգին: Հատուկ շնորհակալություն «Մեգա Թոյս» ընկերությանը և Անդրե Սիմոնյանին: