Դիաբետի դպրոց

Նոյեմբերի 14-ին` Շաքարախտի դեմ պայքարի միջազգային օրվան, “Երազ” բարեգործական հիմնադրամը նախաձեռնել էր “Մուրացան” հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի հետ “Դիաբետի դպրոց” հակիրճ դասընթաց Երևանի 15 ավագ դպրոցներում` նպատակ հետապնդելով իրազեկել հանրությանը մանկական դիաբետին հարող հարցերով և բարձրացնել տեղեկացվածության մակարդակը: Դիաբետիկ երեխան օրվա մեծ մասն անցկացնում է դպրոցում, և դասղեկներն են դասարանում ձևավորում այն ջերմ և մտերմիկ մթնոլորտը, որն օգնում է դիաբետիկ երեխային զգալ իրեն հասարակության լիարժեք անդամ, չմեկուսանալ և բարդույթներ ձեռք չբերել:

Բոլոր նկարները այստեղ