Ամառային ճամբար

Ավարտվեց տարվա ամենապատասխանատու, ամենաարդյունավետ, ամենահուզառատ ճամբարը: Այս տարի շատ էին առաջնային երեխաները, բայց բավականին հեշտ ինտեգրվեցին, մտերմացան, նոր ընկերներ ու գիտելիքներ ձեռք բերեցին, դժվարությամբ իրար հրաժեշտ տվեցին՝ մոտ ապագայում հանդիպելու պայմանով: Մասնակից երեխաները ստեղծել են փակ շփման հարթակ, որտեղ ողջ օրը միասին են: Մասնակիցներից մեկն ասաց, որ երջանիկ է, որ դիաբետ ունի, այլապես ճամբար չէր գա…