Ամառային ճամբար 2014

Հունիսի 2-8 Արզնի թիվ 1 առողջարանում անցկացվեց “Երազ 2014” ամենամյա ամառային ճամբարը ԵՊԲՀ կից “Մուրացան” հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար: Երեխաները սնվեցին հատուկ սննդակարգով, եղան “Մուրացան” հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկների հսկողության տակ, անցկացրեցին ուսուցողական, զվարճալի միջոցառումներով հագեցած առօրյա: Ճամբարը կազմակերպվում է “Երազ” բարեգործական հիմնադրամի կողմից և ֆինանսավորվում է the Bay Area physicians, Armenian American Medical Society կազմակերպությունների և “Երազ” բարեգործական հիմնադրամի կողմից: