Ամառային ճամբար

Այսօր երեխաները վերադարձան տուն՝ ավելի ինքնուրույն դարձած, հիվանդությունը վերահսկելու համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով, նոր ընկերներ ձեռք բերած, հանգստացած և կազդուրված: Շնորհակալություն Արզնի թ.1 առողջարանին, մեր բոլոր հյուրերին, բուժանձնակազմին, բոլոր այն մարդկանց ում աջակցությամբ կայացավ այս հրաշալի և արդյունավետ միջոցառումը: Այսօր մեզ այցելեցին Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ բժիշկներ, իսկ երեկոյան ավանդական խարույկն էր՝ անակնկալներով, մրցանակներով, երգ ու պարով:

Այսօր ճամբար էին այցելել Արմինկան և Ռազմիկ Ամյանը. աննկարագրելի տպավորություն և դրական լիցքեր: Երեխաներին շատ է դուր գալիս կավագործությունը, շնորհակալություն Նունե Պետրոսյանին:

Այսօր մեզ այցելեցին ամերիկահայ մեր բժիշկները, ում անմիջական մասնակցությամբ ամեն ամառ կայանում է այս ճամբարը: Օրը բավականին հագեցած էր. երեխաներին իր ներկայությամբ ոգևորեց, դրական լիցքեր և նվերներ հանձնեց բոլորի կողմից շատ սիրված Քրիստինե Պեպելյանը: Շնորհակալություն բոլոր մեր հյուրերին: