Կառուցել մի աշխարհ, որտեղ աշխարհի բոլոր երիտասարդներն ապահով, ուժեղ և գնահատված կլինեն, իսկ մենք՝ միասնական երեխաների իրավունքների պաշտպանության հարցում:

Մեր մասին

«Երազ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2010թվականի ապրիլի 2-ին:
Հիմնադրամի ստեղծման հիմքում ունենալով մանկական շաքարային դիաբետ ունեցող երեխաների հիմնախնդիրները, դրանց լուծմանն ուղղված մի շարք ծրագրերն ու միջոցառումները՝ «Երազ հիմնադրամը» տարիներ շարունակ իր գործունեությունն ուղղել է Հայաստանի և Արցախի՝ շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակը բարելավելուն։ Հիմնադրամը համագործակցել է <<Մ. Հերացու>> անվան ԵՊԲՀ կից <<Մուրացան>> հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերի հետ:

Գործունեություն

01.

— ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ (ՎԻՏԱՄԻՆ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Պարբերաբար իրականացվում է ծրագիր «Մուրացան» հհ հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաներին հատուկ սննդային հավելումներ (վիտամին) տրամադրելու նպատակով:

02.

— ՀԱՏՈՒԿ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

«Մուրացան» հհ հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաները հնարավորություն ունեցան մի քանի ամիսների ընթացքում անվճար ճաշակել «Sweet and Light» ընկերության հատուկ բաղադրատոմսերով (մեղրախոտի stevia օգտագործմամբ) պատրաստված քաղցրավենիք՝ առանց պահածոյացնող հավելումների, օսլայի, շաքարի և ֆրուկտոզայի պարունակության:

03.

— ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ

«Երազ» բարեգործական հիմնադրամի ամառային ճամբարը նախատեսված է Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար: Ծրագիրը նպատակ ունի բարելավել շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակը, դարձնել նրանց հասարակության լիարժեք անդամ, ավելի ինքնուրույն, բանիմաց, ազատ բարդույթներից:

04.

— ԳԼՅՈՒԿՈՄԵՏՐԻ ԹԵՍՏ-ԵՐԻԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

«Երազ» բարեգործական հիմնադրամը ստեղծման առաջին իսկ օրվանից իրականացնում է «Հայաստանի շաքարային դիաբետ ունեցող երեխաներին գլյուկոմետրերի տրամադրում» ծրագիրը: Հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող բոլոր երեխաները անվճար ստանում են գլյուկոմետր (շաքարաչափիչ), ինչի օգնությամբ կարողանում են վերահսկել հիվանդությունը տնային պայմաններում և խուսափել հետագա բարդություններից:

05.

— ԷՆԴՈԿՐԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴԵՂՈՐԱՅՔԻ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Ծրագրի շրջանակում օգնել «Մուրացան» հհ հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված երեխաներին, տրամադրել աճի հորմոն դեղորայք և վճարել նրանց անրհաժեշտ լաբորատոր հետազոտությունները:

06.

— ԻՆՍՈՒԼԻՆԻ ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐԻ, ԳՐԻՉ-ՆԵՐԱՐԿԻՉԻ ԱՍԵՂՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Պարբերաբար իրականցվում են ծրագրեր՝ «Մուրացան» հհ հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաներին ինսուլինի ներարկիչներ, գրիչ-ներարկիչի ասեղներ տրամադրելու համար:

Impact Stories

Jane’s Been A Migrant Worker Since She Was Just 12

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco nisi reprehenderit in voluptate.

A Brighter Future — For Cambodia’s Children

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco nisi reprehenderit in voluptate.

Գործընկերներ