Մեկնարկեց հերթական «Երազ 2018» ամառային ճամբարը՝ նախատեսված շաքարային դիաբետ ունեցող երեխաների համար: Նորից՝ հրաշք բալիկներ, ուրախ, հագեցած ու օգտակար առօրյա: Շնորհակալություն Նովո Նորդիսկ ընկերությանը, Ամերիկայի Հայ Բժիշկների Միությանը, Բեյ շրջանի հայ բժիշկներին:Կրկին Արզնի թ.1 առողջարանում ենք՝ հրաշք բալիկների հետ ժամանակն արդյունավետ և օգտակար անցկացնելու համար: Շնորհակալություն «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի մասնագետներին՝ երեխաների հետ արդյունավետ աշխատելու համար: Ի շնորհիվ հիմնադրամի կամավոր Լյուդմիլա Ավագյանի, երեխաները սովորեցին անգլերեն: Շնորհակալություն Բոֆթ Հայաստան ընկերությանը՝ երեխաներին մատուցած անակնկալի, պարգևած ժպիտների համար:Հոգեբանական դասընթաց, անգլերենի ուսուցում, դիաբետի դպրոց, ինտելեկտուալ և զվարճալի խաղեր, արտթերապիա, ավանդական «Մաֆիա», սպորտ և առողջ սնունդ. ահա այն ամենը, ինչ պետք է արդյունավետ ճամբարի համար:Արդյունավետ ճամբար՝ նոր ձեռքբերումներով, նոր բարեփոխումներով, նոր ընկերներով, նոր գիտելիքներով... Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ կայացավ այս հրաշք ծրագիրը:
Ահա և եկավ ամենախորհրդավոր և հրաշքներով լի տոնը։ Ամանորը հրաշալի տոն է: Տոն, որ իր հետ բերում է հեքիաթային զգացողություններ, մոռացնել է տալիս ամեն տհաճ հիշողություն և թույլ է տալիս կրկին երազել ու սիրել կյանքը։ Եվ հենց այդ երազանքի իրականցման համար «Երազ» հիմնադրամը իր փոքրիկ հրաշքների հետ այցելեց Ձմեռային այգի: Բալիկները եղան էլֆերի դպրոցում, հրաշագործ արհեստավորի և իհարկե Լապլանդիայից հատուկ ժամանած Սանտայի մոտ: Գրեցին նամականեր, պատմեցին իրենց երազանքները՝ հավատով, որ ամպայման կիրականանա այս տարի: Հրաշքներով և դրական էմոցիաներով լի՝ վերադարձան տուն:
Մեկնարկեց «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոցի հետ համատեղ ծրագիր՝ բարելավելու շաքարային դիաբետ ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակը:
Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում կազմակերպեցինք «Մուրացան» հհ Էնդոկրինոլոգիական կլինիկայում «Հայաստանի մակական էնդոկրինոլոգների ասոցիացիայի», «Տակեդա» դեղագործական կազմակերպության և «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերության հետ: Խորին շնորհակալություն Մկրտիչ Արզումանյանին միջոցառմանը հատուկ դրական լիցքեր և անկրկնելի տրամադրություն պարգևելու համար:
«Երազ» բարգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը իր համերգներից մեկը նվիրեց Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրվան: Այն նպատակ ուներ բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը շաքարախտի վերաբերյալ:
«Երազ» բարգործական հիմնադրամի նախաձեռնությամբ շահառու երեխաների հետ ուղևորվեցինք Գյումրի: Մեզ միացան Շիրակի մարզի շահառուները: Այցելեցինք Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան, եղանք տեղի պատմամշակութային վայրերում: Անցկացրեցինք հագեցած ու հետաքրքիր օր:
Copyright "Yeraz Fund" 2017
Էլ.Փոստի դաշտը պարտադիր է:
Էլ.Փոստը պետք է լինի վավեր էլ.փոստի հասցե:
Անունի դաշտը պարտադիր է:
Հեռախոսի դաշտը պարտադիր է:
Հաղորդագրության դաշտը պարտադիր է:
Փակել