Բարեգործական
Հիմնադրամ
Հայաստանում բավականին լուրջ առողջապահական մարտահրավեր է շաքարային դիաբետը: Ըստ Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության (WHO) տվյալների, շաքարային դիաբետի տարածվածությամբ Հայաստանը Անդրկովկասում առաջինն է: Ըստ Դիաբետի Միաջազգային Ֆեդերացիայի (IDF) ուսումնասիրության տվյալների, 2030թ.-ին Հայաստանում ամեն 10-րդը հնարավոր է շաքարային դիաբետ ունենա: Դիաբետը՝ որպես մահացության պատճառ, 3-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանում:
Մանկական շաքարային դիաբետը (տիպ 1 շաքարայի դիաբետ) ներզատական-նյութափոխանակային հիվանդություն է (ժամանակակից մոտեցմամբ՝ ապրելակերպ), երբ օրգանիզմն ընդհանրապես ինսուլին չի արտադրում, չի յուրացվում գլյուկոզան, և կյանքը անհնար է առանց ինսուլին ներարկելու:Հայաստանում տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող երեխաների թիվը օրեցօր աճում է, իսկ տարիքային շեմը՝ նվազում:
«Երազ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2010թ.-ի ապրիլի 2-ին՝ բարելավելու Հայաստանի, Արցախի շաքարային դիաբետ ունեցող երեխաների կյանքի որակը: «Երազ» բարեգործական հիմնադրամը Հայաստանում գործող միակ հիմնադրամն է, որն իր ստեղծման առաջին իսկ օրվանից, առանց գործունեության ընդհատման, զբաղվում է մանկական շաքարային դիաբետի հիմնախնդիրներով՝ տրամադրելով շաքարային դիաբետ ունեցող երեխաներին անհրաժեշտ բուժպարագաներ, դեղորայք, հոգեբանական օգնություն, զբաղվելով նրանց շահերի պաշպանությամբ, կազմակերպելով տարաբնույթ միջոցառումներ: Հիմնադրամը համագործակցում է «Մ. Հերացու» անվ. ԵՊԲՀ կից «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հանրապետական մանկական էնդոկրին դիսպանսերի հետ:
հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ
հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ
հոգաբարձուների խորհրդի անդամ
«Հորմոն» բժշկական կենտրոն
Նովո Նորդիսկ
«Կոնվերս բանկ» ՓԲԸ
ԴԻԱԿՈՆԻԱ
Ռոմանյուկ Վիկտոր Ֆյոդորովիչ
Չարլզ Մասռաֆֆ
Հայաստանում Գերմանիայի դեսպանություն
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Մելլաթ բանկ» ՓԲԸ
ԲՀԻ Օժանդակության Հիմնադրամ-Հայաստան
Աշոտ Մովսեսի Ղազարյան
Հայ-ամերիկյան բժշկական միություն
«Ինեկոբանկ» ՓԲԸ
«Արցախբանկ» ՓԲԸ
«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ
"Ցեպպելին Հայաստան" ՍՊԸ
Լիանա Խաչատրյան
«ԾԻԼ ԲՈՒՍԱՑ» ներդաշնակ զարգացման մանկապատանեկան ստուդիա
Աղավնի Մանուկյան
Հասմիկ Ոսկանյան
Արշավիր Մինասարյան
Միխաիլ և Նարինե Հարությունյաններ
Գևորգ Հարությունյան
Գեղամ և Արև Պետրոսյաններ
Հայ ստոմատոլոգների միություն
AHABA
Էլ.Փոստի դաշտը պարտադիր է:
Էլ.Փոստը պետք է լինի վավեր էլ.փոստի հասցե:
Անունի դաշտը պարտադիր է:
Հեռախոսի դաշտը պարտադիր է:
Փակել